Կառավարությունը շուտով կտեղեկացնի, թե նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդդիմության ու հասարակական կազմակերպությունների որ առաջարկներն են ընդունվել՝ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրանք, ովքեր իշխանափոխություն են ուզում, թող դա անեն սահմանադրական ճանապարհով՝ լրագրողներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Նոր Հայաստանի»՝ իշխանափոխության պլաններին։
Կառավարությունը մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով նրանք առաջարկում էին լրացումներ կատարել «Տոների և հիշատակի մասին» օրենքում և Մարտի 1-ը նշել, որպես 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:
Ընդդիմությունը, մասնավորապես, «Նոր Հայաստանը», ուղղակի այն «դեպքն» է, երբ հայտնի անեկդոտում փոսի մեջ ընկածն ասում է` էս մի անգամ էլ եմ փորձում, թե չհաջողվեց փոսից դուրս գալ, ուղիղ տուն եմ գնալու:
«Հյուսիս-հարավ» ծրագրի շուրջ ակտիվացել են իրանական ընկերության հետ աշխատանքները»,- գործադիր իշխանության երեկվա նիստում ասաց տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Ապրիլի 17-ին Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Մեր երկրում տարօրինակ և տխուր ավանդույթ է ձևավորված. ընդդիմությունը, որպես կանոն, լուրջ մասնակցություն չի ունենում ՏԻՄ ընտրություններին՝ ասելով, թե իր հիմնական նպատակը գլխից բռնելն է:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հրապարակել է Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու ճանապարհային քարտեզը, որ երեք կետ է ներառում՝ վարչախմբի հեռացում, անցումային կառավարության ձևավորում և ազատ, արդար արտահերթ ընտրություններ:
Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կարգավիճակի և գործելու պայմանների հարցում ներքաղաքական քննարկումների հռետորաբանությունը բավականին կուսակցականացված է և օբյեկտիվության պակաս ունի: Ի սկզբանե նշեմ, որ իդեալական և շահավետ տարբերակը Հայաստանի համար կլներ այն, որ այդ ճանապարհը գործեր որպես սովորական կապուղի...